среда, 8 ноября 2017 г.

Իմաստուն թագուհին

Վանի թագավոր Սարդուրի Երրորդը մի օր տեղեկանում է Տուշպա քաղաքում ապրող բազմազավակ ընտանիքի մասին, որտեղ կային  տասնութ զավակներ։ Նրա բոլոր տղաները ծառայում էին բանակում։ Եղբայները մի գեղեցիկ և իմաստուն քույր ունեին։ Արքան տղաների է ուղարկում, որ օգնեին բազմազավակ ընտանիքին։ Սարդուին ամուսնացած չէր։ Շատ աղջիկներ կային, բայց Սարդուրին ոչ ոքի չէր հավանում, որովհետև մտածում էր, որ թագուհին բացի գեղեցիկ լինելուց պետք է միշտ իմաստուն լինի։ Մտածում էր, եթե այդ աղջիկը այդքան գեղեցիկ և իմաստուն է,ինչո՞ւ  չծանոթանա նրա՝ Օրաչի հետ։ Արքան կարծում էր, որ նա միանգամից կհամաձայնվի ամուսնանալ իր հետ։ Սակայն Օրաչը պայման դրեց․
-Եթե դու վազքուղում հաղթես ինձ ես կհամաձայնվեմ ամուսնանալ քո հետ։
Նրանք բոլորի առաջ սկսեցին մրցել։Սկզբում Օրաչը առջից էր վազում, բայց հետո դանդաղեց և Սարդուրին առաջ անցնելով հաղթեց նրան։Այդ վազքից հետո օրիորդը կատարելով իր խոստումը՝ համաձայնվում է ամուսնանալ արքայի հետ։ Աղջիկը  անընդհատ ձգձգում է հարսանիքը։ Մի օր արքան հարցնում է Օրաչին․
-Ինչո՞ւ ես անընդհատ ձգձգում մեր հարսանիքը, չէ՞ որ ես կատարեցի քո պահանջը և հաղթեցի մրցույթում։
-Ճիշտ է, դու կատարեցիր իմ պահանջը, բայց չհաղթեցիր,- ասաց աղջիկը։
- Ինչպե՞ս չհաղթեցի,- հարցրեց արքան։
- Դու հաղթեցիր, բայց ես չպարտվեցի,- ասաց Օրաչը։
-Ի՞նչ է նշանակում քո ասածը,- հարցնում է արքան։
- Գնանք մարդկանց աչքից հեռու և ես կապացուցեմ, որ դու ինձ չես հաղթել։
Արքան համաձայնվում է և նրանք գնում են Վանից հեռու և դուրս եկան մրցության։
Այս անքամ հաղթեց Օրաչը։
Ես ընդունում եմ իմ պարտությունը,- ասաց արքան,- իսկ ինչո՞ւ առաջին մրցության ժամանակ պարտվեցիր։
-Մարդկանց առջև ամեն պարագայում պետք է արքան հաղթի։
Սարդուրին հիացած էր Օրաչի պատասխանով, և ասում է․
Դու ոչ միայն գեղեցիկ ես, նաև իմաստուն։
Մի քանի օր հետո Օրաչը ամուսնացավ արքայի հետ և դարձավ հայոց թագուհի։

Комментариев нет:

Отправить комментарий

Զվարթնոց

Գարուն էր: Վաղարշապատում նույնիսկ շոգ էր:Մայր տաճարի դիմաց վեհարանի սենյակներից մեկում՝ սեանի շուրջ զրուցում  էին երեք մարդ:Մեկը բարձրահասա...