Գրականություն

Ակսել Բակունց

Ծնվել է 1899 թվականին, հունիսի 13-ին Գորիսում։ Գորիսի ծխական դպրոցն ավարտելուց հետո Բակունցը 1910 թվականին ընդունվում է Էջմիածնի Գևորգյան ճեմարան, որն ավարտում է 1917 թվականին: 1917-1918-ին որպես շարքային զինվոր մասնակցել է Սարդարապատի ճակատամարտին։ Սովորել է Թիֆլիսի պոլիտեխնիկական ինստիտուտում, ապա մեկնել Խարկով և 1923 թվականին ավարտել Խարկովի գյուղատնտեսական ինստիտուտը, վերադարձել և 1924-1926 թվականներին աշխատել Գորիսում որպես Զանգեզուրի գավառական գյուղատնտես, գավգործկոմի հողբաժնի վարիչ, 1926-1931 թվականներին՝ Երևանում՝ որպես հողժողկոմատի հողվարչության պետի տեղակալ։1927-1928 թվականներին աշխատել է նաև «Մաճկալ» թերթում։ 1928 թվականին մասնակցել է Երևանի անասնաբուծական-անասանաբուժական ինստիտուտի կազմակերպմանը և աշխատել այնտեղ։ 1931 թվականին աշխատել է «Նոր ուղի» հանդեսում։ Այնուհետև հիմնականում զբաղվել է գրական աշխատանքով։ Գրել է «Զանգեզուր» և «Արևի զավակը» կինոնկարների սցենարը։ Գնդակահարվել է 1937 թվականի հուլիսի 8-ին Ստալինի ցուցումով։

Լիվինգսթոն Լարնեդ, «Հոր զղջումը»


Հարցեր և առաջադրանքներ

1.«Բոլոր մեծահասակները առաջ երեխա են եղել, միայն թե նրանցից քչերն են այդ բանը հիշում»: Համաձա՞յն ես Էքզյուպերիի այս մտքի հետ, պատասխանդ հիմնավորիր:

Այո, որովհետև երբ մարդիկ մեծանում են մոռանում են իրենց մանկությունը, նրանց թվում է, թե փոքրերը իրենց նման են մտածում: Բոլոր ծնողները  ուզում են, որ երեխաները լինել կատարյալ, բայց մոռանում են, որ պետք է հաշվի առնեն նաև երեխայի կարծիքը:

2.Ինչ եք կարծում՝ ինչո՞ւ են մեծահասակները երեխաներին չափում սեփական տարիների չափանիշով:

Ծնողների մեծամասնությունը ցանկանում է, որ երեխան նման լինի նրանց, այդ պատճառով չափում են իրենց սեփական չափանիշով:

3.«Քո փոքրիկ սիրտը նույնքան մեծ է, որքան արշալույսը հեռավոր բլուրների վրա»: Ինչպե՞ս ես հասկանում այս նախադասությունը:

Հայրը ուզում էր ասել, որ երեխան շատ մեծահոգի է:

4.Երբևէ զղջացե՞լ ես ինչ-որ բանի համար, հատկապես ո՞ր դեպքերում ես զղջում:

Ոչ, երբևէ այդպիսի դեպք չի եղել, որ զղջամ:

5.Փորձիր պարզել Լիվինգսթոն Լարնեդն էլ ի՞նչ ստեղծագործություններ ունի:


Ավետիկ Իսահակյանի մասին

Ավետիք Իսահակյանը ծնվել է 1875 թ. հոկտեմբերի 7-ին Ալեքսանդրապոլ գավառի Ղազարապատ գյուղում:Գրականության գործունեության հետ մեկ տեղ երիտասարդական տարիներից զբաղվել է նաև քաղաքական գործունեությամբ: 1895-ին վերադառնալով Լայպցիգից՝ ընդգրկվել է նորաստեղծ ՀՀԴ կուսակցության Ալեքսանդրապոլի կոմիտեի մեջ, մասնակցել Ալեքսանդրապոլից Արեւմտյան Հայաստան ուղարկվող զինյալ խմբերի ստեղծմանը, զենք և դրամական միջոցների հայթհայթման գործին: 1896-ին ձերբակալվել է և մեկ տարի արգելափակվել Երևանի բերդում:
Բանտից դուրս գալուց հետո տպագրել է “Երգեր և վերքեր» բանաստեղծությունների իր առաջին գիրքը: Տարիներ անց նորից ձեռբակալվել է, որպես ցարական միապետության դեմ պայքարող անդամ: 1902-ին վերադարձել է հայրենիք`Ցյուրիխից, հետո հաստատվել Թիֆլիսում: 1899-1906-ին ստեղծել է «Հայդուկի երգեր» բանաստեղծությունների շարքը: 1908-ի դեկտեմբերին, Իսահակյանը ձերբակալվել է «դաշնակցության գործով» և կես տարի Թիֆլիսի Մետեխի բանտում մնալուց հետո, խոշոր գրավականով ազատվել կալանքից: Առաջին համաշխարհային պատերազմը և Մեծ եղեռնը հաստատեցին Իսահակյանի ամենամռայլ կանխատեսումները երիտթուրքերի հայաջինջ քաղաքականության վերաբերյալ: Պատերազմից և եղեռնից հետո Իսահակյանը արտացոլել է հայ ժողովրդի ողբերգական ճակատագիրն ու նրա հերոսական ազատամարտը: Բանաստեղծը մասնակից է եղել հայերի ցեղասպանության մեղադրականի՝ «Սպիտակ գրքի» ստեղծմանը, որի մի զգալի հատվածը տեղ է գտել 1915-22-ի «Հիշատակարան» գրառումներով: Եղեռնի ծանր պատկերներով են հագեցած նրա «Ձյունն է եկել ծածկել հիմա...», «Հայաստանին», «Ահա նորեն գարուն եկավ» բանաստեղծությունները:1926 Իսահակյանը այցելեց Խորհրդային Հայաստան։ Այստեղ նա հրատարակեց նոր բանաստեղծությունների հավաքածու և մի շարք պատմվածքներ։ Վերադարձավ արտասահման 1930թև ապրեց այնտեղ մինչ 1936թ՝ հանդես գալով որպես Խորհրդային Միության կողմնակից։ 1936 բանաստեղծը վերջնականապես վերադարձավ հայրենիք։ 1946թ.-ին պարքևատրվել է ԽՍՀՄ Պետական Մրցանակով, 1946–57թթ Հայաստանի գրողների միության նախագահն է եղել:։
Մահացել է 1957թ հոկտեմբերի 17-ին՝ Երեւանում։

Թարգմանչաց տոն

Թարգմանչաց տոնը ազգային-եկեղեցական տոներից է, որը 1979 թվականից սկսած, երեք տարին մեկ անգամ, հոկտեմբերի երկրորդ շաբաթ օրը նշվում է թարգմաչաց տոնը, որի ընթացքում հիշատակվում է հայ թարգմանական արվեստը սկսած Մեսրոպ Մաշտոցից ու նրա աշակերտներից մինչև մեր օրերը:Պատմահայր Խորենացին ասում էր, որ Մեսրոպ Մաշտոցն ապավինեց Աստծուն պահքով ու աղոթքներով և Աստված, լսեց Մեսրոպի աղոթքները և ցույց տվեց նրան գրերը սքանչելի տեսիլքով, և ոչ թե երազի մեջ քնած ժամանակ, այլ արթուն աչքով իմանալի և աչքի տեսանելիքով զգալի: Ս. Մեսրոպն առաջին անգամ թարգմանում է Ս. Գրքի հետևյալ տողը. «Ճանաչել զիմաստութիւն և զխրատ, իմանալ զբանս հանճարոյ», որը վերցրել էր Սողոմոնի «Առակաց» գրքից: Սահակի և Մեսրոպի ջանքերով Հայաստանում  բացվում են դպրոցներ, որտեղ ուսուցանվում են հայ գրերը և բազմաթիվ աշակերտներ հմտանում են  թարգմանական գործի մեջ, նրանք ասորերենից և հունարենից թարգմանեցին Աստվածաշունչը, իսկ Սահակ Պարթևն ու Մեսրոպ Մաշտոցը այն խմբագրեցին:Թարգմանչական գործը շարունակվել է նաև միջնադարում, թարգմանություններ են կատարվել վրացերենից, պարսկերենից, հին ֆրանսերենից, թուրքերենից, ռուսերենից, անգլերենից, իտալերենից, լեհերենից և իսպաներենից։     19-20-րդ դարերի համաշխարհային գրականության մեծերի գործերը թարգմանել են հայ գրողներ Հովհաննես Թումանյանը, Վահան Տերյանը , Հովհաննես Մասեհյանը, Խաչիկ Դաշտենցը, Ա. Չոպանյանը։ Մ. Մամուրյանը, Հ. Հովհաննիսյանը, Ե. Չարենցը և ուրիշներ։


Վիկտոր Համբարձումյա: Կտակ


1. «Գիտեցեք, որ իմ կյանքի ամենամեծ երջանկությունը եղել է և կմնա, քանի ապ­րում եմ, հայոց լեզվին տիրապետելը: Ցանկանում եմ երջանկություն բոլորիդ: Դա նշանակում է, որ պետք է լավ տիրապետել հայոց լեզվին»:


Վիկտր Համբարձումյանըհպարտ էր իր ազգով, իր լեզվով այդ պատճառով ուրախ էր, որ կարողանում է տիրապետել իր լեզուն: Ինձ թվում է բոլորն էլ ուրախ կլինեն, իրենց լեզվով խոսելիս, բայց նա դրանով հպարտանում էր: Ասելով` ցանկանում եմ երջանկություն բոլորիդ, ինձ թվում է նա ցանկանում է ասել, որ բոլորը պետք է տիրապետոն իրենց լեզվին, որ լինեն երջանիկ:





2. «Առանց երևակայության հոգին նույնն է, ինչ աստղադիտարանն առանց աստղադիտակի»:

5-7 նախադասությամբ մեկնաբանիր միտքը:

Առանց երևակայության հոգին նույնն է, ինչ աստղադիտարանն առանց աստղադիտակի: Այս կյանքում բոլորը մարդիկ, բոլոր իրերը, բոլոր վայրերը ունեն իրենց կապված մի բան: Շատ օրինակներ կան, որ կարող եմ ասել: Կյանքում ամեն ինչ ունի իր հետ կապված մի բան, առանց որի նա անիմաստ բան է:Եթե բնությունը չունենա ծառ, ծաղիկ, ոչ-ոք չի սիրի այն:

Գրականություն


Դու ի՞նչ ես հասկանում պատերազմ ասելով, իսկ խաղաղությո՞ւն:
Պատերազմ ասելով առաջին հերթին ես պատկերացնում եմ կռիվ 2 տարբեր երկրների կամ մարդկանց մեջ:Պատերազմներ կարող են լինել հողերի համար, միմյանց սխալ հասկանալու:Խաղաղություն ասելով ես հասկանում եմ խաղաղ պայմաններ, երբ իշխում է սերը և ազնվությունը։

Քո կարծիքով ի՞նչ է սերը:
Սերը զգացում է,որը շատ պարագաներում խառնաշփոթ է ստեղծում մարդու կյանքում:Նաև ինչ-որ պարագայում կախվածություն` այն մարդուց ում հանդեպ զգում ես սեր: Սկսում ես ամեն րոպե մտածել նրա և նրա քայլերի մասին: Սկսում ես կիսվել միմիայն նրա հետ: Մատծում ես , որ մենակ նա կարող է քեզ հասկանալ: Նայում ես ուրիշի աչքերով ` նա սովորական մարդ է, որը ոչ ոքից չի տարբերվում, բայց քո համար առանձնահատուկ է:Սկսում ես նրան բոլորից առանձնացնել: Իմ կարծիքով առանց սիրո մարդ չի կարող ապրել, բոլորն Էլ ուզում են լինել սիրված այս կըանքու, շրժապատված լինել սիրով:

Երբ և ինչու են մարդիկ և ժողովուրդները սկսում ատել միմյանց:

Մարդու ատելությունը` դիմացինի նկատմամբ կարող է առաջանալ անսպասելի ինչ-որ վեճից, իրա չհասկանալուց, մարդու պահվացքից: Կան մարդիկ, որոնց անգամ առանց ճանաչելու վատ կարծիք ես կազմում, նրան պահելաձևից և սկսում չսիրել իրեն, իսկ ավելի ուշ, երբ տեսնում ես, որ նա չի փոխվում դու սկսում ես ատել նրան:
Ի՞նչ ընդհանուր բաներ ունեին Հերմանն ու Գրիգորը:
Հերմենն ու Գրիգորը երկուսնել ատում են պատերազմը: Երկուսնել մտածում են, որ պատերազմները թողնում են իրենց հետքը` մարդկության վրա: Նրանք ուզում էին, որ պատերազմ երբեք չլինի և միշտ խաղաղություն տիրի երկրագնդի վրա:
Ինչպե՞ս ես հասկանում վերջին նախադասությունը: Գրավոր ներկայացրու հասկացածդ:


Այդ ամենի մեղավորները նրանք են եղել և այդ պատճառով մենք հարգանք չունենք  նրանց նկատմամբ:



1. «Գիտեցեք, որ իմ կյանքի ամենամեծ երջանկությունը եղել է և կմնա, քանի ապ­րում եմ, հայոց լեզվին տիրապետելը: Ցանկանում եմ երջանկություն բոլորիդ: Դա նշանակում է, որ պետք է լավ տիրապետել հայոց լեզվին»:
Ի՞նչ եք կարծում՝ ինչու է հայոց լեզվին տիրապետելը Վիկտոր Համբարձումյանը համարում երջանկություն:
2. «Առանց երևակայության հոգին նույնն է, ինչ աստղադիտարանն առանց աստղադիտակի»:
5-7 նախադասությամբ մեկնաբանիր միտքը:

  • Կարդա՛ Իսահակյանի բանաստեղծությունները, ընտրի՛ր որևէ բանաստեղծություն և սովորիր անգիր:









Комментариев нет:

Отправить комментарий

Զվարթնոց

Գարուն էր: Վաղարշապատում նույնիսկ շոգ էր:Մայր տաճարի դիմաց վեհարանի սենյակներից մեկում՝ սեանի շուրջ զրուցում  էին երեք մարդ:Մեկը բարձրահասա...