Մայրենի

9-րդ դասարան
Առաջադրանքները տես այստեղ

Վանդակում երգել չի լինի

Սիամի արքան ուներ յոթ դուստր: Վեցը չար էին, իսկ մյուսը գեղեցիկ և սքանչելի բնավորության տեր մարդ էր:Արքան մի սովորություն ուներ և ծննդյան օրը ոչ թե նվերներ էր ստանում, այլև նա էր նվերներ տալիս: Նա իր աղջիկներին մի գեղեցիկ թութակ է նվիրում: Աղջիկներ նրան կերակրում էին, խոսել էին սովորեցնում:Մի օր արքայադուստր Մերին գնաց և տեսավ, որ թութակ սատկել է:Մերին սկսեց լաց լինել, ոչ ոք չկարողացավ նրան հանգստացնել և հանկարծ սենյակ մտավ մի գեղեցիկ թռչնակ: Սկսեց երգել, երգն ավարտելուց հետո արքայդուստրը էլ լաց չէր լինում և մոռացել էր թութակի մասին: Թռչնակ ասաց, որ նրա թութակի նման գեղեցիկ չէ, բայց կարող է ամեն օր նրա համար երգել: Աղջիկը շատ էր ուրախացել և նրանք այդ օրվանից մտերմանում են: Արքայադուստրի քույրեր սկսում են նախանձել և մտածում են ինչ անեն, որ քրոջ երջանկություն պակասի:Գնում են Մերիի սենյակ և ասում.
-Մեր խեղճ քույրիկ, ցավում ենք թութակի համար, բայց մեք փող ենք հավաքել, որ քեզ համար գեղեցիկ, կանաչ թութակ գնենք:
- Ինչի՞ս է պետք թութակը, եթե ես ունեմ թռչնակ, որը ինձ համար ամեն օր գեղեցիկ երգեր է երգում:
-Անմտություն է խոսել սեփական թռչնակի մասին, եթե նա ամեն րոպե կարող է հեռանալ: Նրան փակիր մի վանդակում, որ ապահով լինես:
Արքայադուստր մտածեց և որոշեց բաց չթողնել նրան և փագեց ոսկյա վանդակում:Թութակի համար շատ զարմանալի էր, որ նա վանդակի մեջ է և արքայադուստրին ասաց.
-Սա ի՞նչ կատակ է:
-Կատակ չէ: Միայն այս գիշեր մնա այդ տեղ, քանի որ մայրիկիս կատուներին տեսա իմ սենյակում և դու վանդակում ավելի ապահով կլինես:
Թռչնակ  կուշտ հաց է ուտում և սկսում է երգել: Սակայն երգ կեսից նդատում է:
-Չգիտեմ, թե ինչ է կատարվում, բայց երգելու տրամադրություն չունեմ այսօր,-ասում է թռչնակ:
-Դե ուրեմն քնիր,-ասաց Մերին:
Առավոտյան աղջիկը արթնացավ թռչնակի ձայնից:
-Վեր կաց, վեր կաց, բացիր վանդակի դուռը, ես ուզում եմ թռչել:
-Հիմարիկ, ավելի լավ է նստես քո ոսկե վանդակում, քեզ ամեն օր երեք անգամ միրգ և ուտելիք են տալիս:Ես քեզ վանդակում եմ պահում, որովհետև քեզ շատ եմ սիրում:Սկսիր երգել և մոռացիր վշտերիդ մասին:
- Ինչպե՞ս մոռանամ, ես ուզում եմ թռչել, չեմ ուզում փագված մնալ այս վանդակում:
Առավոտյան աղջիկը թութակին գտավ վանդակի հատակին՝ ընկած և ճչաց:
-Արթնացիր, արթնացիր,- նրան հանեց վանդակից և շունչ քաշեց, փոքրիկ թռչնակի սիրտը դեռ բաբախում էր:
Աղջկա արցունքներ թափվեցին թռչնակի վրա, և տեսնելով, որ նա վանդակում չէ՝ ասաց.
-Ես չեմ կարող երգել, եթե չեմ թռչում,իսկ եթե չերգեմ կմահան:
-Ստացիր քո ազատությունը, ես քեզ վանդակում էի պահում, որովհետև շատ էի սիրում և ուզում էր ամբողջովին իմը լինեիր, բայց գնա և թռչիր, արա այն ինչ ուզում ես:
Արքայադուստրը չկարողացավ զսպել իր արցունքները, քանի որ դժվար էր ուրիշի երջանկություն սեփական երջանկությունից վեր դասել:

Զվարթնոց

Գարուն էր: Վաղարշապատում նույնիսկ շոգ էր:Մայր տաճարի դիմաց վեհարանի սենյակներից մեկում՝ սեանի շուրջ զրուցում  էին երեք մարդ:Մեկը բարձրահասակ էր, կապուտաչյա. Ներսես Երրորդ կաթողիկոսն էր: Մյուսը կաթողիկոսի տեղապահն էր:Իսկ երրորդ մարդը Վրթանես շինարարն էր:
-Տաճարի նախագծը ինձ դուր եկավ,- ասաց վեհափառը:Որքա՞ն ժամանակ է պետք տաճարը կառուցելու համար:
-Եթե ինձ տրամադրեք բանվորներ և շինանյութ, և մենք ուղիղ տասը տարում կավարտեմ շինարարությունը:
- Ես արդեն պատրաստել եմ նամակներ մեր նշանավոր մարդկանց ուղարկելու համար, և խնդրել եմ, որ օգնեն:Անհոգ եղի՛ր, գնա խաղաղությամբ և սպասի՛ր իմ կնաչին:
Ներսես Երրորդը նախապես շրջել և որոշել էր տաճարի կառուցմնա տեղը: Վաղարշապատից երեք կիլոմետր հեռավորություան վրա էր գտնվում Տիր աստծուն նվիրված մեհյամը, որը տասը տարի է՝ փլվել էր:
Մեկ ամիս չանցած՝ սկսեց տաճարի կառուցումը: Տաճարը ուներ երեք հարկ, հինգ մուտք և իրար մոտ պատուհաններ: Տասը տարի շարունակ մեծ շինհրապարակում  աշխատում էին հարյուրավոր մարդիկ:
Վերջապես տաճարի շինարարությունը ավարտվեց: Վաղարշապատ տանող ճանապարհին տեղ չկար, որովհետև բոլորը այցելում էին տաճար: Գալիս էին երգելով,նվագով, զուռնա- դհոլով և պարկապզուկով:
Սկսեց տաճարի օծման արարողություը, լսվում էին պատարագի մեղեդիները, և տարածվել էր խնկի բուրմունքը: Այդպես կառուցվեց Սուրբ Գրիգոր տաճարը, որը հետագայում կոչվեց Զվարթնոց:

Իմաստուն թագուհին

Վանի թագավոր Սարդուրի Երրորդը մի օր տեղեկանում է Տուշպա քաղաքում ապրող բազմազավակ ընտանիքի մասին, որտեղ կային  տասնութ զավակներ։ Նրա բոլոր տղաները ծառայում էին բանակում։ Եղբայները մի գեղեցիկ և իմաստուն քույր ունեին։ Արքան տղաների է ուղարկում, որ օգնեին բազմազավակ ընտանիքին։ Սարդուին ամուսնացած չէր։ Շատ աղջիկներ կային, բայց Սարդուրին ոչ ոքի չէր հավանում, որովհետև մտածում էր, որ թագուհին բացի գեղեցիկ լինելուց պետք է միշտ իմաստուն լինի։ Մտածում էր, եթե այդ աղջիկը այդքան գեղեցիկ և իմաստուն է,ինչո՞ւ  չծանոթանա նրա՝ Օրաչի հետ։ Արքան կարծում էր, որ նա միանգամից կհամաձայնվի ամուսնանալ իր հետ։ Սակայն Օրաչը պայման դրեց․
-Եթե դու վազքուղում հաղթես ինձ ես կհամաձայնվեմ ամուսնանալ քո հետ։
Նրանք բոլորի առաջ սկսեցին մրցել։Սկզբում Օրաչը առջից էր վազում, բայց հետո դանդաղեց և Սարդուրին առաջ անցնելով հաղթեց նրան։Այդ վազքից հետո օրիորդը կատարելով իր խոստումը՝ համաձայնվում է ամուսնանալ արքայի հետ։ Աղջիկը  անընդհատ ձգձգում է հարսանիքը։ Մի օր արքան հարցնում է Օրաչին․
-Ինչո՞ւ ես անընդհատ ձգձգում մեր հարսանիքը, չէ՞ որ ես կատարեցի քո պահանջը և հաղթեցի մրցույթում։
-Ճիշտ է, դու կատարեցիր իմ պահանջը, բայց չհաղթեցիր,- ասաց աղջիկը։
- Ինչպե՞ս չհաղթեցի,- հարցրեց արքան։
- Դու հաղթեցիր, բայց ես չպարտվեցի,- ասաց Օրաչը։
-Ի՞նչ է նշանակում քո ասածը,- հարցնում է արքան։
- Գնանք մարդկանց աչքից հեռու և ես կապացուցեմ, որ դու ինձ չես հաղթել։
Արքան համաձայնվում է և նրանք գնում են Վանից հեռու և դուրս եկան մրցության։
Այս անքամ հաղթեց Օրաչը։
Ես ընդունում եմ իմ պարտությունը,- ասաց արքան,- իսկ ինչո՞ւ առաջին մրցության ժամանակ պարտվեցիր։
-Մարդկանց առջև ամեն պարագայում պետք է արքան հաղթի։
Սարդուրին հիացած էր Օրաչի պատասխանով, և ասում է․
Դու ոչ միայն գեղեցիկ ես, նաև իմաստուն։
Մի քանի օր հետո Օրաչը ամուսնացավ արքայի հետ և դարձավ հայոց թագուհի։

Չքնաղ Շահանդուխտը

Վարազ Տրդատը մի աղջիկ ուներ` Շահանդուխտ անունով: Նա շատ գեղեցիկ էր: Թորգոմյան տնից եկել էին նրա ձեռքը խնդրելու: Նա դուրս եկավ իր հայրենիքից և տեղափոխվեց իր նոր բնակատեղի` Բաղաց: Երբ Շահանդուխտը իր ուղեկցող խմբի հետ անցնում էր բարձր ժայռի վրայով, խմբով հարձակվում են նրանց վրա: Նրանք շատ են վախենում: Շահանդուխտի նամակը պահպանվել էր, որի մեջ պատմվում էր կատարվածի մասին:<< Ես Քրիստոսի ծառա` Շահանդուխտս, գնում էի Թորգոմյանց տուն` հարս: Ճանապարհին մեր վրա հանկարծակի հարձակվեցին Իսմայելացիները: Նրանք կոտորեցին մեր հեծելագունդը: Ես նախընտրեցի այլազգիների կողմից կոտորվելու փոխարեն, գահավիժումով մահանալ: Հիշելով Սուրբ Հռիփսիմեին խաչակնքվեցի և իմ ձիու հետ նետվեցի ժայռից: Ի զարմանս ինձ, ես և ձիս անփորձանք իջանք ձորը: Ես չմահացա: Այդ օրվանից անձս նվիրեցի Քրիստոսին: Խոստացա այդտեղից դուս չգալ: Կառուցեցի մի մատուռ, որտեղ ամբողջ կյանքս աղաթում էի Աստծուն: Ընտանիքս և Թորգոմյանցիշխանությունները շատ էին խնդրում վերադառնալ իմ կյանքին, սակայն ես չհամաձայնվեցի: Ունեցվածքիս կեսը բաժանեցի կարիքավոր մարդկանց, իսկ մյուս կեսը նվիրեցի սուրբ եկեղեցուն>>:  Սա էր գրված նամակում: Նա սկսում է հավաքել ուրշ կույսերի և ճգնությամբ ապրելով երեսուն տարի` մահանում է: Տաթևի վանքի դիմաց մի մեծ քարաժայռ կա: Ասում են, որ հենց այդ ժայռի գագաթից է վետվել Շահանդուխտը, այդ պատճառով ժայռը անվանվեց Շահանդուխտի քար:


Հայոց հնագույն մայրաքաղաքները

Կար մի բլուր, որը հարուստ էր բուսականությամբ, կաին ապառաժներ, բազալտ և շինարարության համար անհրաժեշտ քարեր: Արամայիսը դեռ վաղ ժամանակներից շատ էր անցնում այդ բլրի կողքով և մտածում էր, որ իսկական ամրոց կառուցելու վայր է:Հոր մահից հետո նա շարունակում է նրա աշխատանքը:Մի քանի տղամարդկանց հետ Արամայիսը բարձրանում է բլուրը` առանց դադար առնելու:Բլուրն ուներ հարթակներ, տեղ-տեղ ժայռեր կաին:Դա ամենաբարձր ժայռներ, որտեղից գեղեցիկ տեսարան էր բացվում: Մարդկանց բարեկեցիկ կյանք ապահովելու համար Արամայիսը Հայքի ժողովրդին որոշում է հավաքել այդ տեղ, շուրջ բոլորը ծառեր, պտղատու այգիներ տնգել և իշխել իր ցեղը:Արամայիսի հրամանով հենց հաջորդ օրը  նամակներ ուղղարկվեցին Հայք ` վարպետներ և շինարարներ բերելու համար: Հարյուրավոր մարդիկ էին աշխատում այդ շինության համար:Բոլոր վարպետները ունեին իրենց աշխատանքը:Աշխատում էր նաև Արամայիսը մտածելով, եթե բլուրը կրելու է իր անունը, ապա նրա աշխատանքը շինարարության ընդացքում պարտադիր է: Նա թողել էր իր հարստությունները և ընտանիքի հետ տեղափոխվել այդ փոշոտ վայրը: Նա հետևում էր շինարարների աշխատանքին և նրանց հետ մեկտեղ աշխատում: Այդ քաղաքը անվանվեց նրա անունով` Արմավիր, իսկ տարիներ հետո փոխվեց Հոկտեմբերյան:Հայոց առաջին քաղաքը ուներ այսպիսի պատմություն:

Հողի բույրը

Երեք երաժիշտ թողնում են իրենց երկիրը և շրջում են աշխարհներով, որ կարողանան օրվա կերակուր վաստակեն:Նրանցից մեկը մեծ է լինում և կույր:Այն երկուսը երիտասարդ էին, բայց հայրենիքի կարոտից ծերացել էին:
 Մի օր թագավորը իմանում է երաժիշտների մասին և կանչում է իր մոտ, որպեսզի ուրախացնեն նրանց:Սակայն նրանց բոլոր երգերի մեջ տխրություն կար, բոլոր երգերը հիշեցնում էին իրենց հայրենիքի մասին:Թագավորը զայրանում է և պարտադրում լքել իր հայրենիքը,  և վերադառնալ իրենց հող` մինչ արևի դուրս գալը, այլ դեպքում կգլխատի նրանց:Երաժիշտները հեծնում են ձիերը և ճանապարհ ընկնում: Նրանք գնում էին իրենց սրտի ձայնին լսելով:Արդեն արևը դուրս էր գալիս, իսկ հայրենիքը հեռու էր:Նրանք շատ էին վախենում: Մեծ եղբայրը ասում էր, որ նրանք շատ մոտ էին և խնդրեց մի բուռ հող տան նրան: Նա հողը հոտոտում է և բարցրաձայնում, որ իրենք իրենց աշխարհում են:Պտտվում էին և տեսնում  թագավորի զինորներին, բայց նրանք մոտենալ չէին կարող, որովհետև երաժիշտները արդեն իրենց հողի վրա էին:

Հայկ և Բել

Հայկը` գանգուռ մազերով, վառվռուն աչքերով մարդ էր:Նա քաջ դյուցազնուն էր, ով բռնացողներին դեմ էր:
 Բելը բռնակալ էր և նրան հաջողվել էր տիրանալ և շատերին ստրուկ դարձնել: Հայկը չէր ենթարկվում Բելին, այդ պատճառով իր ծառաների և ընտանիքի անդամների հետ գնաց մի լեռան ստորոտ` բլակվելու համար:Այդ լեռնահովիտը անվանեց` Հայք:Ստեղծեց նաև մի գյուղ, որը կոչեց` Հայկաշեն: Հայկը շատ հանգիստ և խաղաղ էր ապրում, իսկ Բելը ողջ գիշեր մտածում էր, թե ինչպես հաղթի Հայկին և նրա ընտանիքին:Բելը իր հավատարիմ մարդկանց ուղղարկում է Հայկի մոտ, որ ասեն <<Մեղմացրու քո հպարտ բնավորությունը և ինձ ենթարկվելով խաղաղ ապրիր` որտեղ կցանկանաս>>:Հայկը մերժում և այդ մարդկանց հետ է ուղղարկում:Բելը մեծ զորք է հավաքում և գնում` Հայկի բնակավայր:Հայկը հավաքում է բոլոր որդիներին, թոռներին, քաջերին և գնում Վանա ծովակ:Վերջապես հասնում են բարձրաբերձ լեռը:Ձախ կողմում Բելի մեծ հերոսախումբն էր, իսկ կենտրոնում ` նա:Բելը կրում էր երկաթե գլխարկ, պղնձե տախտակներ և գոտի:Նրա շուրջ բոլորը թիկնապահներ և զինորներ էին, իսկ Հայկը կանգնած էր զորքի դիմաց` անվախ ու հպարտ:Տեսնելով Հայկի հպարտությունը, ուժը ` Բելը նահանջում է:Հայկը առաջ է գնում և երեքթևյան նետը խրում Բելի թիկունքին:Բելը ընկնելով գետնին` շունչը փչում է: Առաջնորդին կորցրած զորքը փախչում է այնտեղից:Հայկը շարունակեց ապրել լեռան ստորոտում և այդ օրվանից կոչվեց` Հայք, իսկ ազգը` հայեր:

Комментариев нет:

Отправить комментарий

Զվարթնոց

Գարուն էր: Վաղարշապատում նույնիսկ շոգ էր:Մայր տաճարի դիմաց վեհարանի սենյակներից մեկում՝ սեանի շուրջ զրուցում  էին երեք մարդ:Մեկը բարձրահասա...