Թարգմանություն

Քրիստոնեական առակներ

Սրտի լռությունը

Մի անգամ ավվա Հովհանես Կոլովը եկեղեցի գալով, լսում է այնտեղ, որ եղբայրներից մի քանիսը վիճում էին իրար մեջ:Երբ որ նա վերադառնում է իր խորանի մոտ, ևս երեք անգամ պտտվելուց հետո, մտնում է եկեղեցի: Եղբայրերից մի քանիսը տեսնելով դա, հարցնում են, թե ինչո՞ւ այդպես արեց:
Հովհաննեսը պատասխանում է նրանց.
-Իմ մտքի մեջ տպավորվել էին կռվի բառերը, ես այդքան պտտվեցի, որ մաքրվեմ և խաղաղ սրտով մտնեմ խորանը:

Ռուսերեն տարբերակը տես այստեղ

Անխիղճ խիղճը

Խիղճը տեսավ խեղտվող մարդու: Նետվեց ջուրը, բռնեց մազերից և քաշեց դեպի ափ:
-Ի՞նչ ես անում,- դժգոհեց երկերեսությունը,-նրան ցավոտ է չէ՞:
Բայց խիղճը ոչինչ չպատասխանեց: Նա լողաց դեպի ափ և առաջի օգնություն ցուցաբերեց` մի կերպ փրկված մարդուն:
-Շնորհակալություն,- բացելով աչքերը, շշնջաց նա:Դու փրկեցիր իմ կյանքը:
Իսկ իմաստնությունը ասաց.
-Ամեն ինչ ճիշտ է, իսկական խիղճը, անհրաժեշտության դեպքում պարտավոր է անխիղճ լինել:

Ռուսերեն տարբերակը տես այստեղ

Անսահման բարություն

Կար մի քահանա, որի անունը Ալեքսանդր էր, յուրահատուկ, ողորմած և գթասիրտ էր բոլորի հանդեպ:Մի անգամ իր սուրանդակներից մեկը նրա մոտից վերցրեց մի քանի ոսկե դրամներ և փախավ Եգիպտոս: Այնտեղ` այդ ամայի վայրում ավազակները բռնեցին սուրհանդակին և տարան մի գաղտնի վայր: Օրհնված Ալեքսանդրը իմանալով այդ մասին, փրկագին վճարեց գերիի համար` ութսուն հինգ ոսկե դրամ:
Երբ գերին վերադարձավ, քահանան այքան բարություն ցուցաբերեց նրան, որ մի քանի քաղաքացի տեսնելով այդ, ասացին.
-Ալեքսանդրի բարությանը ոչ մի մեղք չի կարող հաղթել:

Ռուսերեն տարբերակը տես այստեղ

Առանց բարության- ոչ մի տեղ

Հիվանդացավ չարությունը:Թավալվում էր մի քանի օր տենդի մեջ:Աշխարհում դա ոչ-ոք չնկատեց:Սակայն, երբ հիվանդացավ բարությունը, բոլորը նկատեցին այդ կորուստը: Անգամ նրանք, ովքեր չար գործեր էին անում:Այդ օրվանից չարությունը ջանում էր չպարկել, անգամ եթե հիվանդանում էր:Իսկ բարությունը այդ ամենից հետո հասկացավ, որ նրան ընդանրապես հիվանդանալ չի կարելի:

Ռուսերեն տարբերակը տես այստեղ

Խեղճ փշրանքը

Խեղճ փշրանքը գնաց բաժակի մոտ ողորմություն խնդրելու:
-Տուր, հանուն Քրիստոսի! Մենք գրեթե բարեկամններ ենք, մի գուցե նաև հարազատներ:
- Գնա կափարիչի մոտ!Շրջվեց բաժակը և հեռացավ:Եթե մենք քո հետ անգամ ազգակիցներ ենք, ապա հեռավոր:Իսկ դու կափարիչի հետ մեկ տառի տարբերություն ունես: Մի գուցե նա տա:
Փշրանքը գնում է կափարիչի մոտ, իսկ նա անգամ կաթսայի վրայից չիջավ: Այդպես էլ բարձրուքից պատասխանեց.
-Շատերն են այստեղով գնում գաիլս! Է՛լ անոթնել, է՛լ կափարիչներ...Ինձ մոտ ոչինչ չկա! Մի՞ թե չես տեսնում ինչ ժամանակներում ենք ապրում:Ինձ ու կաթսաին մի կերպ է բավարարում:Ճի՞շտ է ընկերուհիս,- դիմեց թմբլիկ կաթսային: Բայց կաթսան այնքան լիքն էր, որ չկարողացավ պատասխանել:
Գնաց տուն դատարկաձեռն փշրանքը: Ճանապարհին հանդիպեց մուրճին: Իմացավ նրա կարիքի մասին և ասաց.
-Մի՛ տխրիր, ես ինչ- որ չափով քեզ կօգնեմ:
- Բայց ես քեզ հարազատ չեմ, ոչ էլ ազգակցական կապեր ունեմ,- արցունքների մեջ շշնջաց փշրանքը:
- Ինչ անենք,-զարմացավ մուրճը: Մեկս մյուսին պետք է օգնենք:
Թեկուզ և նա հարուստ չէր,ավելի ճիշտ աղքատ, բայց տվեց այնքան բան, որը երկար ժամանակ կբավականացներ փշրանքին: Շա՞տ բան էր պետք նրան:
Երբ վերջանար, ասել էր,որ նորից գա: Թեպետ ո՛չ բարեկամ էր, ո՛չ էլ ազգակից:

Ռուսերեն տարբերակը տես այստեղ

Դժբախտությունը ընտանիքում

Եկավ դժբախտությունը և բղավեց.
 -Ես եկել եմ, բացեք դարպասները:
 -Բարով եք եկել,-բարեհամբյուր պատասխանեցին  տան տերերը, լայն բացելով դարպասները:
 - Իսկապե՞ս, թե դուք  չհասկացաք ես ո՞վ եմ,- զարմացավ դժբախտությունը:
 -Ինչու՞, հասկացանք, ուղղակի մենք քեզ ուրախությամբ ենք ընդունում, որպես Աստծու    ձեռքից տրված, իմնալով, որ նա ամենինչ ուղղարկում է մեզ` մեր օգտի համար:
 -Ինչու՞ ներս չես գալիս:
 Նայեց դժբախտությունը տան տերերին:
 Դժբախտությունը փոքրացավ և գնաց ուրիշ տներով, որտեղ նա իսկապես կարող էր   դժբախտություն բերել:

Ռուսերեն տարբերակը տես այստեղ

Տերն ու լոբին

Մեծ պահքի առաջին օրը մի գյուղի քահանա դրեց իր գրպանում քառասունիննը լոբի, որպեսզի ամեն օր մի հատիկը գցելով որոշի, թե երբ է վերջանում պահքը: Լվանալով քահանայի հագուստը, կինը նկատում է, որ նրա գրպանը լցված է լոբով:
 -Ամուսինս սիրում է լոբի, մի քիչ էլ ես ավելացնեմ, թող անուշ անի,- մտածեց կինը և այդպես էլ արեց:Ամուսինը ամեն օր գցում էր լոբին, բայց դա չէր վերջանում:
Մի օր գյուղացիները հարցրեցին տիրոջը.
 -Տեր, ե՞րբ է ավարտվելու մեծ պահքը:
 -Նայելով այն լոբուն, որը իմ գրպանում է դեռ շատ օրեր կան:

Ռուսերեն տարբերակը տես այստեղ

Մեկ օրանի թիթեռնիկը

Նստեց, մեկ օրանի թիթեռնիկը` երկարակյաց ծառի վրա և սկսեց հիանալ այն ամենով, ինչ կարողանում է տեսնել:
- Արևը ի՞նչ բարի ու գեղեցիկ է, ցողը` ոչ մի գույն չի համեմատվի նրա հետ, իսկ արտը` այնպիսի կանաչ է, երկինքը` այնքան կապույտ:Իսկ օդը ` անգամ բառերը չեն հերիքում, որ նկարագրեմ այն: Միայն կարող եմ Աստծուն շնորհակալություն ասել` այս ամենի համար:
-Այ քեզ բան: Այսքան տարի է ապրում եմ, բայց այս ամենը չէի նկատե,- մտածեց ծառը և բարձրաձայն ասաց.
-Ոչինչ, վաղը դու այս ամենին կսովորես:
- Վաղը ինձ համար արդեն չի լինի,-տխուր ասաց թիթեռնիկը, ընդմիշտ փագելով աչքերը:
Իսկ ծառը ամոթից խոստովանեց իրեն, որ արդեն մոտ հայրուր տարի է, չէր նկատե ամենակարևորը, չէր գնահատե ` այն ամենը,ինչը հասցրեց թիթեռնիկը անել իր կյանքի այդ մեկ օրում:

Ռուսերեն տարբերակը տես այստեղ

Ճգնավորությունն ըննդեմ բարեգործության

Քահանան մի անգամ հարց տվեց հավատքի մեծ եղբայրներից մեկին:
-Կան երկու եղբայներ: Նրանցից մեկը միշտ աղոթում էր իր սենյակում, շաբաթական վեցը օր ծոմ էր պահում և հրաժարվել էր բոլոր ավելորդ բաներից: Իսկ մյուսը միշտ հոգ էր տանում հիվանդների մասին:Ո՞ր մեկի աշխատանքը ավելի բարձր կգնահատվի Աստծո մոտ:
Ավագ եղբայրը պատասխանեց.
-Եթե անգամ այն եղբայրը, որը ծոմ էր պահում, աղոթում և պատրաստ էր գլուխը կախել, նրա արաքները չէին համեմատվի այն եղբոր հետ, որը խնամում էր հիվանդներին:

Ռուսերեն տարբերակը տես այստեղ

Օգնական հրեշտակները

Մի մարդ ցանկանում էր մասնակցել եկեղեցու կառուցման աշխատանքին: Սակայն մեծ գումար նա չուներ: Այդ պատճառով նա բարձրացավ սարեր, տեսնելով այնտեղ գրանիտե սալիկ, ջարդեց, շուշաթղթեց, որոշեց տանել և նվիրաբերել եկեղեցուն: Նա սկսեց փնտրել բեռնակիրներ, բայց ոչ ոք չէր համաձայնվում, այդ հսկայական քարը տեղափոխել եկեղեցու մոտ` չնչին գումարով: Եվ հանկարծ նրան մոտեցան չորս փոքրամարմին տղամարդիկ և ասացին.
- Ի՞նչ արած, մենք քո քարը կտեղափոխենք, միայն թե դու պետք է մեզ օգնես: Այս քարը կդնենք քո մեջքին, իսկ մենք չորս կողմերից կօգնենք քեզ:
-Այս սալիկը ինձ կճզմի, իսկ դուք այնքան նիհար եք, որ այն չեք կարող պահել,-ասաց այդ մարդը:
- Ինքդ որոշիր, ինչի՞ համար ես այս նվերը տալիս եկեղեցուն, որպիսի՞ Աստծուն հաճոյանաս, թե՞ մարդկանց մոտ բարձրանաս:
Մտածեց մարդը և ասաց.
-Ուզում եմ Աստծուն հաճոյանալ,- աղոթեց նա և մեջքը պարզեց:
Տղամարդիկ սալիկը դրեցին նրա մեջքին, իսկ այն չգիտես ինչո՞ւ թեթևից էլ թեթև թվաց: Նրանք արագ եկեղեցի հասան: Մարդը շրջվեց, որպիսի շնորհակալություն հայտնի տղամարդկանց, իսկ նրանց հեթքն անգամ չէր երևում:

Ռուսերեն տարբերակը տես այստեղ

Ալեքսանդրիաի կաշվեգործը

Մի օր Անտոնը աղոթում էր և ձայն լսեց:
-Անտոն, դու դեռ չե՞ս հասել կաշվեգործի մակարդակի, որը ապրում էր Ալեքսանդրիայում:
Լսելով այս, ծերունին վեր կացավ վաղ առավոտյան և վերձնելով ձեռնափայտը` արագորեն գնաց Ալեքսադրիա:
Երբ որ նա եկավ նշված հասցեյով, տան տերը զարմացավ տեսնելով իր մոտ` Անտոնին: Ծերունին կաշվեգործին ասաց.
-Ասա ինձ քո խնդիրները, որովհետև ես քեզ համար եկել եմ այստեղ անապատը թողնելով:
Կաշվեգործը ասաց.
- Չգիտեմ անցյալում ինչ որ բարի բան արե՞լ եմ, թե ոչ, այդ պատճառով վաղ առավոտյան մահճկալից վերկենալով մինչ գործի գնալը ինքս ինձ ասում եմ, որ այս քաղաքի բոլոր բնակիչները` մեծից- փոքր կմտնեն երկնային թագավորություն, իրենց բարեգոծությունների համար, միայն ես կանցնեմ հավիտյան տանջանքների միջով իմ մեղքերի համար: Այդ նույն խոսքերը սրտումս կրկնում եմ քնելուց առաջ:
Լսելով այս, Անտոնը ասաց.
- Ճշմարտապես որդյակ իմ, դու ինչպես հմուտ վարպետ <<Մաթևոս 13:45-46>> քո տանը հանգիստ նստած, կուտակեցի Աստծո թագավորությունը, թեպետ ամբողջ կյանքս անցկացնում եմ անապատում, բայց ես չէի կուտակել այդ հոգևոր իմաստությունը և չէի հասել այդ գիտակցության չափանիշին, որը դու արտահատեցիր` քո բառերով:

Ռուսերեն տարբերակը տես այստեղ

Ակվարիումի ձկնիկը

Ակվայրումին սովոր ձուկը ընկնում է գետը: Նրան շրջապատում են այնտեղի ձկները, զարմանում են նրա հագուստի վրա և հարցնում, թե ինչպե՞ս էր իրեն զգում տնային պայմաններում:
-Լավ! Հիշելով իմ տաք ակվարիումը,-պատասխանում է ցրտից դողացող ձկնիկը և բողոքում է:
-Միայն մի բանն էր վատ` օրը մեկ անգամ էին կերակրում:
-Դե՜, դա մեզ մոտ խնդիր չէ,- նրան հանգստացրեցին ձկները:
-Կե՜ր, ինչքան ուզում ես, եթե իհարկե կարող ես:
Եվ գնում են ամենմեկը,ինչ-որ մի տեղ կեր գտնելու: Նրանց վերջին խոսքերի իմաստը, ակվարիումի ձուկը հասկացավ միայն երեկոյան, երբ նա ստիպված էր դիմավորել գիշերը` կիսախաղցած:

Ռուսերեն տարբերակը տես այստեղ

Ջրաներկը

Ջրաներկերը իմանում են, որ նրանց պատրաստվում են ջրով բացել և վրդոհվում են:

-Ի՞նչ է մենք ինքներս չենք կարող գլուխ հանել:
-Ոչ,- ասաց ամենափափուկ վրձինը, որը հոգնել էր քսվելուց` չոր ներկերին:
-Գլուխ չեք հանի,- հաստատեց թութը:
Իսկ նկարիչը ոչինչ չասաց:Նա խառնեց ներկերը` ջրով, և այնպիսի նկան նկարեց, որ մնացած բոլորը գոհ մնացին և առաջին հեռթին, հենց ինքը` ջրաներկը:

Ռուսերեն տարբերակը տես այստեղ


Ավվա Մակաին և դևը

Մի ժամանակ Ավվա Մակարին լճից գնում էր իր келью: Նա  պայլմայի ճյուղեր էր տանում, և ահա ճանապարհին հանդիպում է դևին՝ մանգաղը ձեռքին: Դևը ուզում էր հարվածեր Մակարինին, բայց չկարողացավ, և ասաց նրան.
-Քո մեջ շատ ուժ կա Մակարի, ես քո առաջ ուժ չունեմ: Այն ամենը ինր-որ դու ես անում, ես էլ կանեմ: Դու ծոմ ես պահո՞ւմ, իսկ ես ընդհանրապես  չեմ ուտում, դու արթուն ես մնո՞ւմ, իսկ ես ընդհանրապես չեմ քնում: Մի բանով դու ինձանից առավել ես:
-Ինչո՞վ,- հարցրեց Մակարին:
-Խոնհարությամբ,- պատասխանեց դևը: Ահա, թե ինչո՞ւ ես ուժեղ չեմ՝ քո դիմաց:

Ռուսերեն տարբերակը տես այստեղ

Ավվան և գողը

Մի անգամ Ավվա Մակարին գողին հանկարծակիի բերեց այն վայրում, որտեղ նա բարցում էր իրերը` դնելով ավանակի վրա: Ցույց չտալով, որ նա իրերի տերն է, պատվելին լուռ սկսեց օգնել նրան` կապելով իրերը: Թողնելով նրան խաղաղությամբ, երանելին ասաց իրեն.
-Մենք մեզ հետ ոչինչ չենք բերել այս երկրի,պարզ է, որ ոչինչ չենք էլ տանելու:Օրհնյալ լինի Տերը ամեն ինչի մեջ:

Ռուսերեն տարբերակը տես այստեղ


Ավվա Ագաֆոնը և բորոտը
Քաղաք էր գնում ավվա Ագաֆոնը, որպեսզի վաճառի իր ձեռագործ աշխատանքները և ճանապարհին տեսավ պարկած բորոտին: Հարցրեց նրան.
-Ուրե՞ս գնում:
- Գնում եմ քաղաք,- պատասխանեց ավվա Ագաֆոնը,- որ վաճառեմ իմ ձեռքի աշխատանքը:
- Գթասիրտ եղիր, և տար ինձ քո հետ:
Ծերունին բարձրացրեց նրան և դնելով ուսերին տարավ քաղաք:Բորոտը ասաց նրան.
-Ինձ իջեցրու այնտեղ, որտեղ պետք է վաճառես քո ձեռքի աշխատանքը:
Ծերունին այդպես էլ արեց: Երբ որ նա մի իր վաճառեց, բորոտը հարցրեց նրան.
-Ինչքանո՞վ դա վաճառեցիր:
-Այնքանով,- պատասխանեց ծերունին:
Բորոտը հարցրեց.
- Ինձ համար հաց առ:
Երբ որ նա վաճառեց երկրորդ իրը, բորոտը հարցրեց.
-Սա ինչքանո՞վ վաճառեցիր:
-Այնքանով,- պատասխանեց ծերունին:
-Ինձ համար մի հատ էլ հաց առ:
Ծերունին առավ: Վերջապես վաճառեց իր ձեռքի աշխատանքները և ուզում էր գնալ, բորոտըհարցրեց.
-Դու գնու՞մ ես:
-Գնում եմ,- պատասխանեց ավվան:
Բորոտը ասաց.
- Գթասիրտ եղիր և տար ինձ այնտեղ, որտեղից բերեցիր:
Ծերունին դա էլ արեց: Այդ ժամանակ բորոտը ասաց.
-Օրհնված ես դու `Ագաֆոն, Աստծուց երկինքում և երկրի վրա:
Ավվան նայեց բորոտին և չտեսավ ոչ-ոքի : Դա Աստծո հրեշտակ էր, որը ուղարկված էր ծերունուն փորձելու համար:

Ռուսերեն տարբերակը տես այստեղ

Ավվա Ագաֆոնը և հիվանդ շրջիկը 

Լուրեր են տարածվել, որ Ավվա Ագաֆոնը մի օր գալով քաղաք` առևտրի, տեսնում է մի հիվանդ շրջիկի, որը պարկած է լինում փողոցում: Ոչ-ոք նրա համար չէր անհանգստանում: Նա մնաց հիվանդի մոտ: Այն գումարը, որը վաստակում էր իր աշխատանքով, նա մի խրճիթ է վարցում, իսկ մնացած գումարը ծախսում է հիվանդի կարիգները հոգալու համար:
  Այդպես նա անցկարեց չորս ամիս, մինջև շրջիկը առողջացավ: Այդ ամենից հետո, նա վերադարձավ իր տուն:

Ռուսերեն տարբերակը տես այստեղ

Բացառիկ հավատք

Չորային ամառ էր: Ֆերմերները, որոնք ապռում էին մի փոքրիկ գյուղում, անհանգիստ էին այն մտքից, թե ի՞նչ պետք է լինի նրանց բերքի հետ: Մի կիրակնօրյա օր, հավաքույթից հետո, նրանք մոտեցան հովվին, որ խորհուրդ ստանան:
-Հայր, մենք պետք է մի բան անենք, այլապես կկորցնենք մեր բերքը: -Այն ամենը ի՞նչ ձեզնից պահանջվում է `աղոթել բացառիկ հավատքով: Աղոթքը առանց հավատքի, դա աղոտք չէ: Դա պետք է բխի սրտից:Հաջորդող ամբողջական շաբաթը գյուղացիները օրը երկու անգամ հավաքվում, և աղոթում էին, որ Աստված իրենց անձրև ուղարկի: Կիրակի օրը նորից մոտեցան հովվին: - Անօգուտ է հայր, մենք ամեն օր հավաքվում և աղոտք ենք անում միասին, բայց անձրևը չկա ու չկա: - Դուք իսկապե՞ս հավատքով եք աղոտում,-հարցնում է քահանան: Նրանք սկսեցին համոզել նրան, որ դա այդպես է, բայց քահանան չհամաձայնվեց և ասաց. - Ես գիտեմ, որ աղոթում էիք առանց հավատքի, որովհետև այստեղ գալուց ձեզնից ոչ-ոք իր հետ անձրևանոց չվերցրեց:

Ռուսերեն տարբերակը տես աստեղ


Aufheben


Մեծ հայրենական պատերազմի ժամանակ, Ռուսաստանի գյուղերից մեկում, մայրը բանակ էր ճանապարհում իր տղային: Տղան հեռու էր եկեղեցական կյանքից և խաչ չէր կրում: Մայրը օրհնելով նրան, վզին խաչ է քցում և խնդրում է, ոչմի հանգամանքներում չհանել այն: Երիտասարդը, թեև մեծացել էր աթեիստական միջավայրում, լսում է մորը և կռվում է խաչը վզին: Այնպես է ստացվում, որ նրա զորախումբը ընկնում է Գերմանացիներին գերի: Բոլոր գերիներին շարում են երկար շարքով: Նրանց միջով անցնում է մի գնդապետ իր զինվորական խմբով: Ուշադիր նայելով նրանց դեմքերին, գնդապետը հաճախակի կանգնում էր և մատնացույց անելով ասում.
- Հրիա՞ ես:
Մատնացույց արված գերիին թիկնապահները շարքից հանում էին և տանում մի կողմ: Գնդակահարության համար առանձնացրած Հրիաների խումբը գնալով աճում էր: Երիտասարդը, որին օրհնել էր մայրը, բանակ ճանապարհելուց խաչը տալով, ծնվել էր Ռուսասական գյուղում, բայց նա սևահեր, գանգռահեր էր և ավելի շատ նման էր Հրիա գերիների ներկայացուցչին: Նա նայում էր իրեն մոտեցող գնդապետին և ավելի պարզ լսում էր արձագանքները.
- Հրիա՞ ես, հրիա՞ ես...
Երբ որ հերթը հասավ նրան, գնդապետը մատնացույց արեց նրան և ասաց.
- Հրիա՞ ես:
Եվ կարծես գնաց առաջ, բայց ի ուրախություն գերիի գնդապետի հայացքը ընկավ կիսաարձակված վերնաշապիկի վրա: Գերմանացին նկատեց նրա կրծքի խաչը, մի պահ մտածելով, գնդապետը հրամայեց.
-Թողնե՛լ,- և ծարունակեց առաջ գնալ շարքերի միջով: Զինվորը, որը ձեռքը դրել էր գերիի ուսին, քաշեց ձեռքը և գնաց գնդապետի ետևից: Գերին դեղացող ձեռքով մաքրեց ճակատից ` քրտինքը և հիշեց մորը:

Ռուսերեն տարբերակը տես այստեղ

Комментариев нет:

Отправить комментарий

Զվարթնոց

Գարուն էր: Վաղարշապատում նույնիսկ շոգ էր:Մայր տաճարի դիմաց վեհարանի սենյակներից մեկում՝ սեանի շուրջ զրուցում  էին երեք մարդ:Մեկը բարձրահասա...