среда, 22 ноября 2017 г.

Զվարթնոց

Գարուն էր: Վաղարշապատում նույնիսկ շոգ էր:Մայր տաճարի դիմաց վեհարանի սենյակներից մեկում՝ սեանի շուրջ զրուցում  էին երեք մարդ:Մեկը բարձրահասակ էր, կապուտաչյա. Ներսես Երրորդ կաթողիկոսն էր: Մյուսը կաթողիկոսի տեղապահն էր:Իսկ երրորդ մարդը Վրթանես շինարարն էր:
-Տաճարի նախագծը ինձ դուր եկավ,- ասաց վեհափառը:Որքա՞ն ժամանակ է պետք տաճարը կառուցելու համար:
-Եթե ինձ տրամադրեք բանվորներ և շինանյութ, և մենք ուղիղ տասը տարում կավարտեմ շինարարությունը:
- Ես արդեն պատրաստել եմ նամակներ մեր նշանավոր մարդկանց ուղարկելու համար, և խնդրել եմ, որ օգնեն:Անհոգ եղի՛ր, գնա խաղաղությամբ և սպասի՛ր իմ կնաչին:
Ներսես Երրորդը նախապես շրջել և որոշել էր տաճարի կառուցմնա տեղը: Վաղարշապատից երեք կիլոմետր հեռավորություան վրա էր գտնվում Տիր աստծուն նվիրված մեհյամը, որը տասը տարի է՝ փլվել էր:
Մեկ ամիս չանցած՝ սկսեց տաճարի կառուցումը: Տաճարը ուներ երեք հարկ, հինգ մուտք և իրար մոտ պատուհաններ: Տասը տարի շարունակ մեծ շինհրապարակում  աշխատում էին հարյուրավոր մարդիկ:
Վերջապես տաճարի շինարարությունը ավարտվեց: Վաղարշապատ տանող ճանապարհին տեղ չկար, որովհետև բոլորը այցելում էին տաճար: Գալիս էին երգելով,նվագով, զուռնա- դհոլով և պարկապզուկով:
Սկսեց տաճարի օծման արարողություը, լսվում էին պատարագի մեղեդիները, և տարածվել էր խնկի բուրմունքը: Այդպես կառուցվեց Սուրբ Գրիգոր տաճարը, որը հետագայում կոչվեց Զվարթնոց:


Комментариев нет:

Отправить комментарий

Զվարթնոց

Գարուն էր: Վաղարշապատում նույնիսկ շոգ էր:Մայր տաճարի դիմաց վեհարանի սենյակներից մեկում՝ սեանի շուրջ զրուցում  էին երեք մարդ:Մեկը բարձրահասա...