Վարազ Տրդատը մի աղջիկ ուներ` Շահանդուխտ անունով: Նա շատ գեղեցիկ էր: Թորգոմյան տնից եկել էին նրա ձեռքը խնդրելու: Նա դուրս եկավ իր հայրենիքից և տեղափոխվեց իր նոր բնակատեղի` Բաղաց: Երբ Շահանդուխտը իր ուղեկցող խմբի հետ անցնում էր բարձր ժայռի վրայով, խմբով հարձակվում են նրանց վրա: Նրանք շատ են վախենում: Շահանդուխտի նամակը պահպանվել էր, որի մեջ պատմվում էր կատարվածի մասին:<< Ես Քրիստոսի ծառա` Շահանդուխտս, գնում էի Թորգոմյանց տուն` հարս: Ճանապարհին մեր վրա հանկարծակի հարձակվեցին Իսմայելացիները: Նրանք կոտորեցին մեր հեծելագունդը: Ես նախընտրեցի այլազգիների կողմից կոտորվելու փոխարեն, գահավիժումով մահանալ: Հիշելով Սուրբ Հռիփսիմեին խաչակնքվեցի և իմ ձիու հետ նետվեցի ժայռից: Ի զարմանս ինձ, ես և ձիս անփորձանք իջանք ձորը: Ես չմահացա: Այդ օրվանից անձս նվիրեցի Քրիստոսին: Խոստացա այդտեղից դուս չգալ: Կառուցեցի մի մատուռ, որտեղ ամբողջ կյանքս աղաթում էի Աստծուն: Ընտանիքս և Թորգոմյանցիշխանությունները շատ էին խնդրում վերադառնալ իմ կյանքին, սակայն ես չհամաձայնվեցի: Ունեցվածքիս կեսը բաժանեցի կարիքավոր մարդկանց, իսկ մյուս կեսը նվիրեցի սուրբ եկեղեցուն>>: Սա էր գրված նամակում: Նա սկսում է հավաքել ուրշ կույսերի և ճգնությամբ ապրելով երեսուն տարի` մահանում է: Տաթևի վանքի դիմաց մի մեծ քարաժայռ կա: Ասում են, որ հենց այդ ժայռի գագաթից է վետվել Շահանդուխտը, այդ պատճառով ժայռը անվանվեց Շահանդուխտի քար:
понедельник, 30 октября 2017 г.
Подписаться на:
Комментарии к сообщению (Atom)
Զվարթնոց
Գարուն էր: Վաղարշապատում նույնիսկ շոգ էր:Մայր տաճարի դիմաց վեհարանի սենյակներից մեկում՝ սեանի շուրջ զրուցում էին երեք մարդ:Մեկը բարձրահասա...
-
Գարուն էր: Վաղարշապատում նույնիսկ շոգ էր:Մայր տաճարի դիմաց վեհարանի սենյակներից մեկում՝ սեանի շուրջ զրուցում էին երեք մարդ:Մեկը բարձրահասա...
-
Վանի թագավոր Սարդուրի Երրորդը մի օր տեղեկանում է Տուշպա քաղաքում ապրող բազմազավակ ընտանիքի մասին, որտեղ կային տասնութ զավակներ։ Նրա բոլոր ...
-
Քիմիական բանաձև:Նյութի որակական, քանակական բաղադրությունը Քիմիական բանաձևը նյութի բաղադրության պայմանական գրառումն է, քիմիական տարերի...
Комментариев нет:
Отправить комментарий